Հասարակական

Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ

2 րոպեի ընթերցում

Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ շրջանառության մեջ է դրվել 2022 թվականի հոկտեմբերի 2-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՀայՓոստ»-ի տարածած հաղորդագրությունից, նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի դուստրը՝ պրոֆեսոր Անետա Երզնկյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է հայ ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակի դափնեկիր Յուրի Երզնկյանը (1922-1996թթ.):

Նամականիշի ձախ հատվածում պատկերված են դրվագներ «Առաջին սիրո երգը» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան), որը նկարահանվել է 1958 թվականին:

Նամականիշի ներքևի հատվածում պատկերված է «Յուրի Երզնկյան, 1922-1996» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 02 հոկտեմբերի 2022թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 15 000 հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում