Արցախ

Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում

1 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխհատուցման ծրագրերի իրագործման կարգում նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների ու ազատամարտիկների ընտանիքներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովի նիստում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արամ Հարությունյանի հարցին, ըստ որի՝ քաղաքացիները բարձրաձայնել են, որ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների փոխհատուցման կարգում առաջնահերթություն է տրվում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին:

Պետնախարարն անընդունելի է համարել զոհված զինծառայողների ընտանիքների միջև տարբերակված մոտեցումը:

«Խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել և, եթե տարբերակված մոտեցումներ կան, ապա խնդրին լուծում կտանք: Անկախ նրանից, թե, որ թվականի պատերազմում է զոհվել զինծառայողը կամ ազատամարտիկը, փոխհատուցման բոլոր ծրագրերով նույն մոտեցումը պետք է լինի»,- ասել է Բեգլարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում