Արցախ

Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին

2 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Նիստի ընթացքում շոշափվել են Լոս Անջելես-Արցախ կապերի զարգացման հեռանկարներին, հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգովորմանն առնչվող հարցեր։

Նախարար Բաբայանը կարևորել է Արցախի Հանրապետության կապերը Լոս Անջելես քաղաքի հետ՝ ընդգծելով, որ Արցախում բարձր են գնահատում մեգապոլիսի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը՝ այն որակելով որպես կարևոր բարոյական, քաղաքական և մարդասիրական օրինակելի որոշում։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Արցախի ԱԳ նախարարը ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արտգործնախարարը կարևորել է նաև բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Նիստին ներկա են գտնվել նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում