Պեկին

Չինական Sinovac ընկերությունն ապագայում ևս կշարունակի նոր պատվաստանյութերի ստեղծման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Չինական Sinovac ընկերությունն ապագայում ևս կշարունակի նոր պատվաստանյութերի ստեղծման գործընթացը

ՊԵԿԻՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Sinovac կենսադեղագործական ընկերությունը ապագայի մեծ պլաններ ունի և շարունակելու է գործունեությունը վարակիչ հիվանդություններից պաշտպանող պատվաստանյութերի հետազոտության ու նորարարության ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Sinovac ընկերություն` տեղում ականատես լինելով ընկերության աշխատանքին:

Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում չինական Sinovac կենսադեղագործական ընկերությունը աշխարհի ավելի քան 60 երկրի, այդ թվում և Հայաստանին, տրամադրել է պատվաստանյութի տարատեսակ դեղաչափեր և այժմ էլ հույս ունի շարունակել և ընդլայնել աշխարհի տարբեր երկրներում վակցինացիայի տարածումը` հանուն մարդկության առողջ ապագայի: Ընկերության ապագայի պլանների մեջ է նաև աշխարհի տարբեր երկրներում ևս 10 լաբորատորիաների ստեղծումը:

Այս պահի դրությամբ Sinovac տարբեր հիվանդությունների դեմ ընկերության ավելի քան 13 պատվաստանյութ համաշխարհային շուկայում են. ընկերությունը մոտ 2 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու նոր պատվաստանյութերի հայտնաբերման ուղղությամբ:

Ավելի քան 400 հետազոտությունների, կլինիկական փորձարկումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ CoronaVac-ը անվտանգ և արդյունավետ է մարդկանց տարբեր խմբերի` ներառյալ երեխաների, դեռահասների, հղիների և տարեցների համար:

Չինական Sinovac կենսադեղագործական ընկերությունը այս պահի դրությամբ աշխարհում ամենաշատ պատվաստանյութ տրամադրող ընկերությունն է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում