Պեկին

Չինաստանը տոնում է Հանրապետության հռչակման օրը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը տոնում է Հանրապետության հռչակման օրը

ՊԵԿԻՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տոնում է հիմնադրման օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 73 տարի առաջ այս օրը Պեկինի կենտրոնում` Տիանանմեն հրապարակում, չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե Դունը հայտարարեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման մասին:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրը երկրի կարևորագույն տոներից մեկն է, որին հաջորդում է «Ոսկե շաբաթը»` 7-օրյա հանգստյան օրերը:

Հանրապետության հռչակման նախօրեին` սեպտեմբերի 30-ին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Սի Ծինփինը և կուսակցական, պետական ղեկավարներ, հասարակության տարբեր շրջանակների ներկայացուցիչներ հարգանքի տուրք մատուցեցին ժողովրդական հերոսների հիշատակին։

Չինաստանի մայրաքաղաքում իսկական տոնական տրամադրություն է, քանի որ քաղաքը զարդարված է ծաղիկներով, որոնք խորհրդանշում են չին ժողովրդի մինչ օրս ունեցած ձեռքբերումները:

Ազգային տոնի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհուրդն այսօր Պեկինի Ժողովրդական Մեծ դահլիճում ընդունելություն է կազմակերպել ՉԺՀ-ի հիմնադրման 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարը`Xinhua-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում