Հասարակական

Աստղաձորում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց

1 րոպեի ընթերցում

Աստղաձորում կառուցվում է  խմելու ջրատարի ներքին ցանց

ԳԱՎԱՌ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի թիվ 46,47,48 փողոցներում կառուցվում է խմելու ջրատարի ներքին ցանց՝ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 14 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում նվազագույնի կհասցվեն մատակարարվող ջրի կորուստները, իսկ վերոնշյալ փողոցների շուրջ 200 տնտեսությունների համար կբարելավվի ջրամատակարարումը, որն առայժմ կատարվում է երեք օրը մեկ հաճախականությամբ՝ մի քանի ժամով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ աշխատանքներն ավարտված են մոտ 30 տոկոսով։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում