Ապաշրջափակման դեպքում ռուսական ներդրումների հոսքը Հայաստան կարող է կազմել մինչև 5 միլիարդ դոլար. Օվերչուկ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական աճը, Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտրի աճը և ընդհանուր ինտեգրացիոն ձեռքբերումները տեղի են ունենում այդ երկրի՝ բազմամյա տրանսպորտային շրջափակման պայմաններում։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում տրանսպորտային մեկուսացվածության հաղթահարման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարները ուժեղ խթան կհանդիսանան ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի և հարակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի զարգացման համար։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեր գնահատականներով, ռուսական ներդրումների հոսքը (Հայաստան -խմբ.) կարող է կազմել մինչև 5 միլիարդ դոլար: Դրանք առաջին հերթին էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, ինչպես նաև արդյունաբերության և վերամշակող արդյունաբերության ոլորտներին առնչվող նախագծեր են։ Դրա արդյունքում կառաջանան նոր աշխատատեղեր, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի բազմաթիվ ձեռնարկություններ։

Հայաստանի տնտեսության համար ապաշրջափակման արդյունքում դրական էֆեկտն ակնհայտ է և կարող է նույնիսկ ավելի նշանակալի լինել, քան «առաջին ինտեգրացիոն ալիքի» էֆեկտը։ Միայն ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում Հայաստանի և միության երկրների փոխադարձ առևտուրն ավելացրել է գրեթե 54 տոկոսով»,- նշել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցության առաջին տարում շեշտակի աճ է տեղի ունեցել Հայաստանի ավանդական արտահանման բոլոր ապրանքատեսակների դեպքում, ինչպես նաև նոր ոլորտներ են զարգացել:

«Օրինակ՝ դեղամիջոցների ընդհանուր շուկայի ստեղծումը Հայաստանին թույլ է տվել բազմապատիկ ավելացնել դեղերի արտահանումը Միության շուկա։ Բեռնափոխադրումների ծավալը նույնպես աճել է։ Հայաստանում լավ հասկանում են, որ հետագա տնտեսական աճը զսպվում է տրանսպորտային շրջափակմամբ։ Այսօր մեզ մեկ քայլ է պակասում դրա հեռացումից»,- եզրափակել է Օվերչուկը:

Հայերեն العربية English Español Русский

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP