Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերը սպասում են և պատրաստվում են ադրբեջանական ուժերին դիմակայելու և ջախջախելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հարձակման վախ:

«Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, և մենք միշտ պատրաստ ենք ու սպասում ենք: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը, նկատի ունեմ զինվորականներին, հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չէ, և հակառակորդը պետք է փորձի խնդիր լուծել՝ ի նպաստ իրեն»,-ասաց Մարտիկյանը:

ԳՇ պետի տեղակալի հավաստիացմամբ՝ նման պարագայում դիրքերի մոտ կամ հեռու լինելը ոչ մի ռազմական նշանակություն չունի:

«Մենք սպասում ենք, մենք պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու»,-եզրափակեց ԳՇ պետի տեղակալը:

Հայերեն English Español Русский

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից

Օգոստոսի 1-ի միջոցառումների անոնս