Պեկին

Չինական Tencent ընկերությունը նորարարական ներուժը ծառայեցնում է մարդկանց առօրյայի բարելավմանը

2 րոպեի ընթերցում

Չինական Tencent ընկերությունը նորարարական ներուժը ծառայեցնում է մարդկանց առօրյայի բարելավմանը

ՊԵԿԻՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական նորարարական Tencent ընկերությունը մեծ թափով զարգացմանը զուգընթաց իր հիմնական խնդիրը համարում է հաճախորդներին ծառայելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին Tencent ընկերություն` ծանոթանալով կազմակերպության ձեռքբերումներին:

Հիմնադրվելով 1998 թվականին` ընկերությունը դարձել է աշխարհի 5-րդ մեծագույն կազմակերպությունը՝ զիջելով Amazon-ին, Apple-ին, Google-ին և Microsoft-ին:

Ընկերությունը զարգացման բազմաթիվ փուլերի ընթացքում ներկայացրել է մշակույթի, կրթական, առողջապահական, տրանսպորտային ոլորտների վերաբերող տեխնոլոգիական լուծումների ինքնատիպ և մեծ սպառում ու պահանջարկ ունեցող միջոցներ:

2011 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների հարթակում Tencent-ը ներկայացավ նոր հավելվածով` WeChat-ով, որը գործում է աշխարհի 17 լեզուներով, ունի առցանց հավելվածներ հենց հավելվածի ներսում և համարվում է Չինաստանում օգտագործող ամենամասսայական կապի միջոցներից մեկը:

Tencent-ը, լինելով ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների վառ ներկայացուցիչ, չինական շուկային ներկայացնում է նաև նոր դարաշրջանի մեքենաներ` առանց վարորդի:

Կազմակերպության այցեքարտերից մեկը նաև խաղերն են, որոնք համաշխարհային տարածում ունեն և իրենց ուրույն տեղն են զբաղեցնում միջազգային շուկայում:

2021 թվականից սկսած՝ կազմակերպությունն ապագայի հստակ ծրագրեր է ներկայացրել և միլիարդավոր դոլարների հասնող ներդրումներ կարատել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում