Պեկինի օլիմպիական ենթակառուցվածքները շարունակում են ծառայել մարզասերներին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի ամառային Օլիմպիական խաղերից անցել է 14, իսկ ձմեռային խաղերից՝ հաշված ամիսներ, սակայն բոլոր սպորտային կառույցները ոչ միայն շարունակում են գործել, այլ նաև շարունակաբար ծառայում են իրենց նպատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Պեկինի Օլիմպիական այգին տեղակայված է Չաոյան թաղամասում և բացառիկ է նրանով, որ եղել է 2008 և 2022 թվականների օլիմպիական մարզաձևերի հիմնական կենտրոնը: Այգում տեղակայված են Խաղերի 9 հիմնական կառույցները, այդ թվում՝ 50 մետր երկարությամբ օլիմպիական լողավազանը, որը 2022 թվականի ձմեռային խաղերի համար վերածվել էր կյոռլինիգի մարզահամալիրի:

Խաղերի ավարտից ամիսներ անց Պեկինի ջրային մարզաձևերի կենտրոնը կրկին ծառայում է լողորդներին և վերածվել է լողի ակումբի, բացի այդ՝ կառույցի մյուս հատվածում առկա է նաև երեխաների համար նախատեսված ջրաշխարհ: Իսկ ջրային կենտրոնի այցեքարտերից մեկը ներքին հարկերում տեղակայված սառցադաշտն է, որտեղ իրենց մարզումներն են անցկացնում տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ:

Մարզահամալիրի առանձին մի անկյունում իր ձեռքի հետքն է թողել ոլոր ժամանակների մեծագույն մարզիկներից մեկը` լողորդ Մայքլ Ֆելփսը: Այստեղ մեծ հպարտությամբ են հիշում, որ հենց Պեկինում է, որ Ֆելփսը նվաճել է իր ամենաշատ ոսկե մեդալները` 8 ոսկե մեդալ:

Օլիմպիական ենթակառույցները Խաղերի ավարտից հետո էլ ծառայում են մարզասերներին իրենց ամբողջ ներուժով:

Չմշկավազքի ազգային կենտրոնը, որը տեղավորում է 12 հազար հանդիսական, բացառիկ ճարտարապետական լուծումներով սպորտային կառույց է: Հենց այստեղ` չմշկավազքի ազգային կենտրոնում էր, որ 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում նոր ռեկորդներ գրանցվեցին և թարմացվեցին նախորդները:

Սահադաշտը բաց է պեկինցիների համար, ովքեր անգամ սիրողական մակարդակով ցանկանում են սահել օլիմպիական արդեն իսկ լեգենդար սառույցի վրա:

Օլիմպիական խաղերի ավարտից հետո ոչ բոլոր երկրներին է հաջողվում պահպանել սպորտային կառույցները, սակայն Չինաստանը կարողացել է պահպանել սպորտային ենթակառուցվածքները և դրանք ծառայեցնում է երկրում սպորտի մասսայականացմանը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան