ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել իր զորքերը ելման դիրքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում:

Լրագրողները հարցրել են անցյալ շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումից:

«Մեզ համար և հատկապես պետքարտուղարի համար կարևոր էր երկու կողմերին միավորել։ Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու ղեկավարների հետ, բայց վերջին բռնություններից հետո սա արտգործնախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր: Պետքարտուղարը երկու ղեկավարների համար նշել է հրադադարի պահպանման, հանգստության պահպանման կարևորությունը՝ նշելով, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը»,- ասել է Նեդ Փրայսը:

Ապա նա հավելել է՝ երկու արտգործնախարարների համար հստակեցրել են, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել: Այդ աջակցությունը ներառում է նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ երկու երկրների ղեկավարներին սեղանի շուրջ նստեցնելու ջանքերը:

Անդրադառնալով ԱԳ նախարարների հետ պետքարտուղարի հանդիպմանը՝ խոսնակն ասել է, որ քննարկվել է առաջընթացի ամենալավ ուղին, և պետքարտուղար կողմերին առաջարկել է մտքեր փոխանակել, թե մինչև ամսվա վերջ ինչպես բովանդակալից կերպով առաջ տանել խաղաղ գործընթացը:

«Մեր ուղերձը հաստատուն է: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր զորքերը վերադարձնել ելման դիրքեր: Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա պարզաբանել ենք մասնավոր կերպով: Մենք դա նաև հրապարակայնորեն հայտնել ենք, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակներում, այդ թվում՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, երկու երկրների հետ օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավվել և խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար, քանի որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում»,-ասաց Փրայսը:

Անդրադառնալով պետքարտուղարի՝ մինչև ամսվա վերջ հանդիպելու հորդորին՝ նա ասաց, որ դա երկու երկրների որոշելու հարցն է, սակայն ԱՄՆ-ն կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական ներգրավվածությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլ նաև՝ տարածաշրջանի շահերից և դրանից դուրս։

«Մենք կանոնավոր կապի մեջ ենք ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Եվ դա կշարունակվի»,-հավելել է Փրայսը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան

Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է այրվել

Փաշինյանն ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատասխանատուն համարում է ընդդիմությանը

Օլեշկիում «լռության ռեժիմը» պահպանվում է. Մոսկվայից ինքնաթիռ է մեկնել՝ ցանկացողներին դուրս բերելու համար

Ընտրակաշառք բաժանողների «ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք»՝ բառիս քաղաքական իմաստով. Փաշինյան

Տեղի ունեցածի առաջին պատասխանատուն հենց դուք եք, դուք եք սկսել այս ծեծկռտուքը. Ռուբեն Ռուբինյանը՝ Նարեկ Կարապետյանին

Առավել հանգիստ էի, առավել սառնասիրտ. ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը՝ ԱԱ-ի չեմպիոնության մասին

Վենսը կոչ է արել Թեհրանին բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ. Axios