Արցախ

Արցախում նախատեսում են բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքի իրացումն ապահովող օրենսդրական փոփոխություններ

2 րոպեի ընթերցում

Արցախում նախատեսում են բռնազավթված տարածքներից տեղահանվածների ընտրական իրավունքի իրացումն ապահովող օրենսդրական փոփոխություններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի ԱԺ-ից, օրակարգում ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր։

Օրինագիծը ներկայացրել է Արցախի արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։

Նախագծով նախատեսվում է բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունները կատարել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:

Նախարարի փոխանցմամբ՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը առաջացել է բռնազավթված տարածքներից տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցության համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու համար ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով ։

Պատգամավորների հարցերին նախարարը տվել է պարզաբանումներ։ Օրինագծի վերաբերյալ առաջարկությունները քննարկման կդրվեն։

3 կողմ ձայնով օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում