Արցախ

Արցախի ԱԳ նախարարը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ,24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 23-ին Լոս Անջելեսում հանդիպել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանի և կառույցի խորհրդի պատասխանատուների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։

Նախարար Բաբայանը բարձր է գնահատել կազմակերպության ներդրումը Արցախի զարգացման և շենացման գործում՝ նշելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունեցել Արցախում իրականացված մի շարք ռազմավարական ծրագրերում։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում