Արցախ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն

1 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) հյուպատոսություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նա հանդիպել է հյուպատոսության աշխատակազմի հետ։

Դավիթ Բաբայանը կարևորել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության դերը հայրենիք-սփյուռք փոխգործակցության ամրապնդման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով հայաշատ վայրերի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում