Արցախ

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկման

1 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրվել է հանրային քննարկման

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը դրված է հանրային քննարկման՝ Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ առաջարկությունները դրանց հիմնավորումներով, մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00-ն, կարող են ներկայացվել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ constcom@gov.nkr.am էլեկտրոնային հասցեով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 94-25-64 կամ (+374) 95-33-41 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում