Պաշտոնական

Կարևոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու և արարելու հանուն անկախության. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը

1 րոպեի ընթերցում

Կարևոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու և արարելու հանուն անկախության. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի առթիվ՝ հատկապես կարևորելով ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու եւ արարելու հանուն անկախության, հանուն ապագայի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության միասնական երազանքի կատարման օրն է:

Անկախության համար պայքարածները, նրանց սերունդները եւ անկախ Հայաստանում ծնվածներն անցել եւ անցնում ենք բազում փորձությունների միջով:

Երախտիքի եւ շնորհակալության խոսքեր ենք հղում անկախության գաղափարին անմնացորդ հավատարիմ, բազում զրկանքներ եւ մարտահրավերներ կրած մեր եղբայրներին եւ քույրերին: Հարգանք եւ խոնարհում 31 տարվա ընթացքում հայրենիքի, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը չխնայած քաջերին:

Մեր հայրենիքի համար այս օրերին, երբ ծանր կորուստներ ենք կրել, կարեւոր է ուժ գտնել` վանելու հուսահատությունը, գործելու եւ արարելու հանուն անկախության, հանուն ապագայի:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության, մեր վերագտած պետականության օրվա առթիվ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում