Դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար․ Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ամուր, կայուն, դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար։
«Մեզ ոգևորում է այն փաստը, որ բախումները դադարել են, և վերջին օրերին նոր սրացում չի եղել։ Թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում երկու ղեկավարներն էլ ասել են, որ պատրաստ են խաղաղության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է«Ամերիկայի ձայն»-ը,հանդիպման մեկնարկին ասել է Բլինքենը։
Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։