Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին կընդունի ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հավատարմագիրը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին կընդունի ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հավատարմագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին կընդունի 24 նոր ժամանած օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Պուտինն ընդունելու է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հավատարմագիրը:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին հավատարմագրեր կընդունի օտար երկրների 24 դեսպանից: Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում