Հասարակական

Ժամկետային Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչություն

1 րոպեի ընթերցում

Ժամկետային Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող, 2002 թվականին ծնված Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:

Դավիթ Գիշյանի մարմինը եղել է սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից վերադարձված 32 զինծառայողների մարմինների շարքում:

Ավելի վաղ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002թ․ ծնված Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ վերջինս վիրավորում է ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ։ Տեսանյութում ներկայացվում էր, թե Գիշյանին բժշկական օգնություն են ցուցաբերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում