Հասարակական

Հայաստանում վերջին մեկ շաբաթում Covid-19-ից մահացել է 10 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին մեկ շաբաթում Covid-19-ից մահացել է 10 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 12-18-ը ընկած ժամանակահատվածում կատարվել է 6486 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 10 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 2528: Ներկայում բուժում է ստանում 3014 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 205 հազար 438 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 441 հազար 444 դեպք:

Առողջացածների թիվը կազմում է 428 հազար 59, մահացել է 8 հազար 679 քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում