ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովում» խոսել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» փոխարեն սեպտեմբերի 16-18-ը Շամոնիում (Ֆրանսիա) անցկացվել է «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds), որին մասնակցել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակից, Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել գագաթնաժողովի երկու՝ «Աշխարհաքաղաքականություն» և «Ռուսաստանի ապագան» խորագրերով նիստերին:

«ՀՀ 4-րդ նախագահը հատուկ շեշտել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը և Թուրքիայի աճող բացասական դերակատարությունը:

Իր ելույթներում Արմեն Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, ինչպես նաև 44 –օրյա պատերազմի հետևանքներին, խոսել Եվրասիայում տեղի ունեցող զարգացումների ու դրանց հեռանկարների մասին:

Արմեն Սարգսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի պատմական, իրավական և աշխարհաքաղաքական հիմքերը, անդրադարձել Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով առաջացած և մինչ օրս չլուծված մարդասիրական բազմաթիվ խնդիրներին, Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու մի շարք այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ 4-րդ նախագահը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների քաղաքական և հասարակական գործիչների, գործարարների, լրագրողների հետ:

Հայերեն Español Русский

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ