Այլ երկրների հետ հարաբերություններում կօգտագործենք մեր լծակները՝ ցույց տալու, որ ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունն առաջնային են. Փելոսի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը արժեք են և գնահատվում են ԱՄՆ-ում, և ԱՄՆ-ն այլ երկրների հետ իր հարաբերություններում պետք է օգտագործի իր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին:

ԱՄՆ-ն ակնկալո՞ւմ է, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, և ԱՄՆ-ի կառավարությունն ի՞նչ է առաջարկում ՀՀ-ին, արդյոք պատրաստ է երաշխավորել Հայաստանի սուվերեն տարածքի, սահմանների անվտանգությունը:

Հարցին նախ անդրադարձավ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդգծելով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այդ անվտանգային կազմակերպության մաս է՝ ՌԴ-ի հետ: Մենք դրա հետ կապված որևէ բան չենք ասում: Այն, ինչ մենք ասում ենք հետևյալն է, որ ԱՄՆ-ն շատ անհանգստացած է Հայաստանի անվտանգությամբ: Մենք ցանկանում ենք հնարավորինս աջակցել Հայաստանին անվտանգության հարցում»:

Ապա Փելոսին շարունակեց. «Ժողովրդավարությունը Հայաստանում ուրախություն է աշխարհի համար, թավշյա հեղափոխությունը ողջունվեց ամբողջ աշխարհում»,-ասաց Փելոսին:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը խոսեց նաև Հայաստանում անցկացված վերջին ընտրությունների մասին՝ դրանք որակելով ազատ և արդար: «Դուք դեպի ժողովրդավարություն անցնելու լավ օրինակ եք: Եվ մենք աջակցում ենք դրան: Ինչպես կոնգրեսական Փալոնն ասաց՝ ձեր հարաբերություններն այլ կառույցների հետ Հաաստանի որոշելու հարցն է: Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը մեզ համար արժեք են ԱՄՆ-ում: Եվ այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են»,-շեշտեց Փելոսին:

Նա հիշեցրեց նաև կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրենսդրական նախաձեռնության մասին: Փելոսին հիշեցրեց, նաև, որ Ադամ Շիֆը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներից է:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Երևանում Փելոսին հանդիպում կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Փելոսին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայերեն العربية English Español Français Русский

Արմեն Գրիգորյանը Գդանսկում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNet

Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը

Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը

Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը

Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար

Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին

Վերաքննիչ դատարանը բեկանել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկել նոր քննության

Բուլղարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ երկիրն ունի տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու ներուժ. BTA