Եկեղեցիների համաշխարհային և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդները ԵԱՀԿ-ին ՀՀ-ի դեմ Բաքվի հարձակումը կասեցնելու կոչ են անում

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ.) ուղղած իրենց միացյալ նամակում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Եվրոպայի եկեղեցիների խորհուրդի (ԵԵԽ.) ընդհանուր քարտուղարներն իրենց խորհուրդների անդամ եկեղեցիների անունից կոչ են ՚ուղղում՝ միջամտելու ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կատարոված հարձակումը անմիջապես կասեցնելու, զինադադար հաստատելու և տարածաշրջանում արդար ու մնայուն խաղաղություն հաստատելու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Անոնք կը յիշեն, թէ շաբաթ մը առաջ Գերմանիոյ մէջ գումարուած Ե.Հ.Խ.ի 11-րդ համաժողովը անդրադառնալով Արցախի հարցին՝ կոչ ուղղած էր խաղաղ միջոցներով ու քաղաքական երկխօսութեամբ արդար լուծում մը տալու՝ Ե.Ա.Հ.Կ.ի Մինսքի խմբակի կողմէ կատարուած նախաձեռնութեան ծիրէն ներս:

Վերոյիշեալ միացեալ նամակը նաեւ կ՚անդրադառնայ, թէ յստակ տեղեկութիւններու ու վերլուծումներու համաձայն Ազրպէյճան, նկատի ունենալով միջազգային համայնքի ուշադրութեան կեդրոնացումը Ուքրանիոյ պատերազմին վրայ է եւ օգտագործելով ներկայ աշխարհաքաղաքական պայմանները, կը փորձէ իր պայմանները պարտադրել Հայաստանի վրայ՝ զինուորական միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية Español Русский

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ

Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Հայաստանի վարչապետն ու Ռումինիայի նախագահը քննարկել են հայ-ռումինական գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը

Երևանում կանցկացվի Հայոց ցեղասպանության ընթացքում Սիրիայի և Միջագետքի անապատներում հայերի բնաջնջման վերաբերյալ միջազգային գիտաժողով

Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվել

Բուլղարիայում աճում է ներդրողների հետաքրքրությունը խորքային երկրաջերմային ռեսուրսների նկատմամբ. BTA