«Կանգնած եմ հայերի կողքին». Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Նիտհյա Ռամանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման վերաբերյալ՝ դատապարտելով Ադրբեջանի չհրահրված ռազմական հարձակումը խաղաղ հայ բնակչության դեմ:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան հայաշատ բնակավայրի քաղաքային խորհրդի անդամի հայտարարությունը:

«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայ համայնքի և առհասարակ ամբողջ աշխարհի հայերի կողքին՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի չհրահրված հարձակումները խաղաղ բնակչության դեմ: Ես պատիվ ունեմ ներկայացնելու ընդարձակ ու հզոր հայկական համայնքը Չորրորդ շրջանում, որոնցից շատերը գրկաբաց ընդունեցին ինձ որպես իրենց ներկայացուցչի, և ես խորապես կիսում եմ նրանց տխրությունն ու զայրույթը: Այս անիմաստ բռնությանը պետք է վերջ տրվի, և ես միանում եմ Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը դադարեցնելու՝ Կոնգրեսին ուղղված բարձրաձայն կոչին», - հայտարարել է Նիտհյա Ռամանը:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը: Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ավելի ուշ Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Նախնական տվյալներով հայկական կողմն ուներ 49 զոհ, սակայն սեպտեմբերի 14-ին նոր տվյալներ հաղորդվեցին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 105 է:

Հայերեն العربية English Русский

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

ԱՄՆ-ն Կուբա է արտաքսել 127 միգրանտի

Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը»

Ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության ամփոփում

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը