Հասարակական

Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում հակառակորդի գործողությունների հետևանքով մոտ 60 շինություն է ավերվել

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում հակառակորդի գործողությունների հետևանքով մոտ 60 շինություն է ավերվել

ՎԱՐԴԵՆԻՍ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի ռմբակոծության հետևանքով Սոթքում 40-ից 50, Կութում 10-ից 12, Նորաբակում 5-ից 7 բնակարան է վնասվել` ներառյալ Սոթքի համայնքապետարանը: Այս մասին Վարդենիսում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ հավելելով, որ քաղաքացիական ենթակառուցվածքները վնասվել են կամ լրիվ, կամ մասնակի:

«Ամսի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդի կողմից հերթական կրակոցների պատճառով մի քանի գյուղեր տուժել են: Բնակիչները տարհանվել են, տեղափոխվել ապաստարաններ, որտեղ ապահովվում են ամեն ինչով»,-ասաց նա:

Ահարոն Խաչատրյանը նշեց նաև, որ քաղաքացիական անձանց շրջանում կա երեք վիրավոր:

«Նրանք արդեն ապաքինվում են, ծանր վնասվածքներ չեն ստացել: Հոսպիտալից հետո նրանց տեղափոխել ենք Վարդենիսի բժշկական կենտրոն»,-հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում