Հակառակորդի հարվածներից Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասում հրդեհ է բռնկվել. ՊՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ: Ժամը 15.00-ից 17.00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտարարեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նա նշեց, որ լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր:

«16.40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մարվել է: Ժամը 17.00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար:

Արամ Թորոսյանը հիշեցրեց, որ հայկական կողմի զոհերի այս պահին հաստատված թիվը` 105, հրապարակվել է քիչ առաջ վարչապետի կողմից, իսկ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է պաշտպանության նախարարության թեժ գծի 1-28 հեռախոսահամարը:

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

Հայերեն English Русский

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը

Աշխարհի ամենատարեց մարդը դարձել է 117 տարեկան

ԱԺ-ում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրելու քվեարկությունը