Մեկնարկեց Զմյուռնիայի հայերի և հույների կոտորածի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկեց «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝գիտաժողովին մասնակցում են ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, արվեստաբաններ, հոգեբաններ, իրավունքի մասնագետներ Հայաստանից, Հունաստանից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Չեխիայից:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանն ընդգծեց, որ 100 տարի առաջ՝ 1922 թվականին տեղի է ունեցել Զմյուռնիայի հայերի և հույների կոտորած, որը համարվում է Հայոց ցեղասպանության վերջին դրսևորումներից մեկը, որի ընթացքում ոչնչացվեց հայկական և հունական ողջ մշակութային ժառանգությունը, զոհվեցին մեծաթիվ մարդիկ:

«100 տարի է անցել, և անհրաժեշտ է մեկ անգամ ևս վերադառնալ այդ իրադարձություններին, ինչը մենք անում ենք հումանիտար ոլորտի հայաստանյան մասնագետների և միջազգային հյուրերի հետ համատեղ: Գիտաժողովին կմասնակցի 40 զեկուցող՝ Հայաստանից և 8 տարբեր երկրներից»,-ասաց նա:

Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանն ընդգծեց, որ այստեղ են՝ գիտակցելով գիտաժողովի կարևորությունը:

«Այս գիտաժողովը կարևոր է նրանով, որ մարդկությունը պետք է անցյալը ճանաչի ոչ միայն հարստությամբ և բարիքներով, այլև աղետներով: Զմյուռնիան հատկանշական է, որովհետև զանազան ժողովուրդներ՝ հատկապես հույներ և հայեր, միացան իրենց ճակատագրով և հրկիզվեցին, գաղթեցին և արմատախիլ եղան: Այս գիտաժողովի ուսումնասիրությունները իմի կբերեն Զմյուռնիայի գրական, պատմական, եկեղեցական, քաղաքական, տնտեսական կյանքը: Եվս մեկ անգամ այս ամենին մենք կանդրադառնանք և կհամոզվենք, որ հայությունը կորցրել է կարևոր կենտրոն»,- ասաց Փոլ Հայդոսթյանը:

Գիտաժողովի ընթացքում բացվեց նաև համանուն խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Տասներեք պաստառից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ցուցադրությանը ներկայացված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերից, վերապրողների ժառանգների ընտանեկան արխիվներից, ինչպես նաև այլ հավաքածուներից տարատեսակ ցուցանմուշներ:

Հայերեն English Español Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA