Պաշտոնական

Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության պահպանմանը նպաստելու համար. Փաշինյանն ու Ղարիբաշվիլին հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության պահպանմանը նպաստելու համար. Փաշինյանն ու Ղարիբաշվիլին հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում