Հասարակական

Այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության վրա՝ 4 ուղղություններով, հետագայում 2-3 ուղղություն էլ ավելացել է: Եվ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան Հայաստանի կողմից ինչ-որ սադրանքների: Բայց պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկությունը բացարձակապես կեղծ է և սուտ է և ընդհանրապես չի համատասխանում իրականությանը»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում