Արցախ

ՊԲ-ն հերքում է Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ՊԲ-ն հերքում է Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, դրանք անվանելով բացարձակ սուտ է և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

«Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար: Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-հաղորդում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում