Հասարակական

Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր. ՊՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 05.00-ի դրությամբ փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները»,-ասաց նա;

Խոսնակը հավելեց, որ ՀՀ ԶՈՒ-ն անհրաժեշտ պատասխան է տալիս և ամբողջ ծավալով կատարում իր առջև դրված մարտական խնդիրը: Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են:

«Ստեղծված իրադության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտատարեց Թորոսյանը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում