Podcast-Հարց բժշկին. ականջակալները կարող են վնասել լսողությունը շատ երկար և առավելագույն ձայնի վրա օգտագործելու պարագայում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում տարածված սուր շնչառական, սեզոնային վիրուսները և նորարարական տեխնոլոգիաները մեծ ազդեցությունն են թողնում քիթ-կոկորդ-ականջ օրգանների վրա: Չնայած նրան, որ շատ-շատեր ուշադրություն չեն դարձնում շնչառական վիրուսների, էկրանների և ականջակալների վատ հետևանքներին՝ այնուամենայնիվ, դրանք կարող են անդառնալի հետևանքներ թողնել մարդու օրգանիզմի վրա:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ ականջաբան, ֆոնիատր Էլյա Մուրադյանի հետ անդրադարձել ենք ԼՕՌ խնդիրներն:

Մասնագետը նշեց, որ աշնանը և դեպի ձմեռ՝ սեզոնայնություն ունեն սուր շնչառական վարակները: Քանի որ քիթ-կոկորդ-ականջ օրգանները իրար հետ կապված են, մի օրգանի ախտահարումը կարող է բերել մյուս օրգանի ախտահարման՝ սխալ հիգիենայի, ուշացած կամ սխալ բուժման հետևանքով:

«Շատ հաճախ մարդիկ առանց բժշկի հետ խորհրդակցելու տարբեր տեսակի սփրեյներ և դեղորայք են դեղատներից վերցնում և զբաղվում ինքնաբուժությամբ: Դա հատկապես վերաբերվում է քթի անոթասեղմիչ սփրեյներին, որոնք շնչառությունը բացում են, բայց դրանք չի կարելի օգտագործել հիվանդության սուր շրջանում: Նաև ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ դրանք չի կարելի օգտագործել 3-7 օրից ավելի: Պետք է աշխատել հնարավորինս քիչ օգտագործել սփրեյներ, քանի որ կարող է առաջանալ դեղորայքային կախում: Դրանց երկար օգտագործումից հետո շատ հնարավոր է քիթը առանց այդ սփրեյների ուղղակի չշնչի»,- ասաց մասնագետը:

Անդրադառնալով ականջակալների խնդրին՝ մասնագետն ընդգծեց, որ ականջակալները կարող են վնասել լսողությունը շատ երկար և առավելագույն ձայնի վրա օգտագործելու պարագայում:

«Ականջակալները ունեն իրենց օգտագործման կանոնները. առաջին հերթին պետք է մաքուր պահել ականջակալները, այսինքն՝ դնել գրպանը կամ պայուսակի մեջ չի կարելի: Այն պետք է լինի հատուկ ամանի մեջ, և պարբերաբար պետք է մաքրել ականջակալը և ամանը»,-ասաց Մուրադյանը:

Անդրադառնալով ձայնալարերի խնդիրներին՝ նա ընդգծեց, որ դրանք բազմազան են և պետք է լինել շատ հետևողական: «Կուզեի նշել մի փաստ, որ մեր քաղաքացիները միշտ հիշեն, եթե մենք ունենք ձայնի կորուստ, խռպոտություն, խզվածություն և ձայնի հետ կապված ցանկացած փոփոխություն 7-ից 10 օր և ավելի, ուրեմն խիստ անհրաժեշտ է դիմել բժշկի պատճառը հասկանալու համար»,- նշեց մասնագետը:

Բժիշկ Մուրադյանը խորհուրդ տվեց ԼՕՌ խնդիրներից խուսափելու համար հագնվել եղանակին համապատասխան, օգտագործել շատ մրգեր, բանջարեղեն ու հեղուկներ և չափից շատ չխոսել:

Առհասարակ օրվա ընթացքում ինչքա՞ն է թույլատրվում օգտագործել ականջակալներ, և ականջակալների ո՞ր տեսակն է անհամեմատ ամենաանվնասը: Ականջներում խշշոցը, վատ լսելը և գլխացավը կարող են հուշել որևէ լուրջ խնդրի մասին: Կծու ուտելիքներից և սուր հոտերի առկայությունից ձայնի կորուստը ինչի՞ արդյունք կարող է լինել, և ինչպե՞ս լուծել խնդիրը:

Այս և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Շարքիհեղինակ՝ԳայանեԳաբոյան

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին