Արցախ

ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը. հայկական ուժերը չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը

1 րոպեի ընթերցում

ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը. հայկական ուժերը չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գնդակոծել են Արցախի հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ՊԲ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում