Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը Սթիվեն Նիքսի հետ հանդիպմանը կարևորել է հանրային իրազեկման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը Սթիվեն Նիքսի հետ հանդիպմանը կարևորել է հանրային իրազեկման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։

«Արմենպրես»-ը փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ նա կարևորել է Կառավարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաջողված փորձը՝ ուղղված հանրային հաղորդակցության բարելավմանն ու հանրային կարծիքի ուսումնասիրության ոլորտներում բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Դրանցից հատկանշական են համարվել ապատեղեկատվության դեպ պայքարին ուղղված միջոցառումները,

«Կառավարության խոսնակների դպրոց» նախաձեռնությունը և, հաշվի առնելով Հայաստանի կառավարության և ՄՀԻ-ի նպատակադրումներն ու համագործակցության պատրաստակամությունը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է նաև հանրային իրազեկման առավել ընդգրկուն համակարգի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը խորացնելը, մասնավորապես՝ հանրային իրազեկման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնումը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստ են աջակցել Հայաստանի կառավարությանը ընթացող ժողովրդավարական բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում