Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացումը՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա:

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները հուսալի հիմք են հայ-տաջիկական միջպետական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և բազում հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում