Պեկինում կայացել է ՇՀԿ-ի բժշկական և դեղագործական համագործակցության համաժողովը

2 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում կայացավ Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպված բժշկական և դեղագործական համագործակցության զարգացմանն ուղղված համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովը կազմակերպվել էր ՇՀԿ-ի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեի, ՇՀԿ քարտուղարության, ՉԺՀ-ում Ուզբեկստանի Հանրապետության դեսպանության և Չինաստանի դեղագործական նորարարության և հետազոտությունների ասոցիացիայի կողմից:

Համաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները բազմաբնույթ քննարկումների ծավալեցին «Դեղագործական համագործակցության ամրապնդում հանուն հանրային առողջության» թեմայի շուրջ։

Դեղագործական համագործակցության ամրապնդման և մարդկության ապագայի համար համատեղ ջանքեր գործադրելու նպատակով համաժողովի կազմակերպիչները կոչ արեցին մեծ ուշադրություն դարձնել անդամ պետությունների, դիտորդ պետությունների և գործընկերների փոխգործակցությանը՝ կառավարությունների և ձեռնարկությունների մասնակցությամբ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը շեշտեց, որ ՇՀԿ անդամ պետությունները շարունակաբար մեծ ուշադրություն են դարձնում բժշկական և դեղագործական ոլորտներում համագործակցության զարգացմանը:

«ՇՀԿ անդամ պետություններ այցերի ընթացքում համոզվել եմ, որ Չինաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի այդ երկրների հետ, ինչը հնարավորություն է տալիս սերտ համագործակցություն ծավալել դեղագործության ոլորտում»,-ասաց նա:

Համաժողովի կազմակերպիչները միակարծիք են, որ անհրաժեշտ է ստեղծել դեղագործության ոլորտում փոխգործակցության համատեղ հարթակ ՇՀԿ անդամ երկրների կարգավորող մարմինների մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցեց նաև ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան երկրորդ քարտուղար Կարեն Գևորգյանը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան