Արդարադատության փոխնախարարը ՄԱԿ-ի հանդիպմանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի առաջընթացը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանի քաղաքական հռչակագրի կիրարկման արդյունքների քննարկման նպատակով տեղի ունեցած՝ Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) աշխատանքային խմբի հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, փոխնախարարն ընդգծել է վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացին զուգընթաց՝ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք ամբողջապես համապատասխանում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանում ընդունված քաղաքական հռչակագրով սահմանված նպատակներին:

«Փոխնախարար Թումանյանցը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները և դրանց իրականացման արդյունքում գրանցած առաջընթացը, մասնավորապես հայտնել է, որ 2021 թվականին ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն և ներկայացրել է Կոմիտեի գործառույթները:

Ընդգծվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես կանխարգելիչ մարմնի ստեղծումը, գործառույթները, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության դրական արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում փոխնախարար Թումանյանցը նշել է, որ հակակառուպցիոն դատարանների գործարկումն սկսվել է 2021 թվականի հոկտեմբերից և 2022 թվականի տարեվերջին ամբողջապես կգործարկվի 3 ատյանի դատարաններով: Նշվել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ինչպես նաև ներկայացվել վարչության գործունեության դրական արդյունքները:

Նշվում է, որ կարևորվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային իրազեկման արշավների իրականացումը և այս համատեքստում ներկայացվել են Հակակոռուպցիոն հաղորդակցության գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները:

Ելույթի վերջում փոխնախարար Թումանյանցը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկը և այս ոլորտում իրականացվում է կարևոր բարեփոխումային օրակարգ:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել