Ապացուցեցիք, որ Արտակարգ իրավիճակների աշխատողի կոչումը կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է արտակարգ իրավիճակների համակարգի դերը:

«Նախարարության ստեղծման օրվանից և դրանից էլ առաջ՝ սկսած Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակներից Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարիների ընթացքում դարձավ պետական այն կառույցներից մեկը, որի դերը, անհրաժեշտությունը և կարևորությունը պետության հասարակական կյանքը բնական ընթացքով կազմակերպելու գործում ակնառու է:

Ժամանակի ընթացքում դուք, նոր ձեռքբերումների արդյունքում ավելի հմտանալով, հզորանալով այսօր պատրաստ եք մեր երկրի, քաղաքացիների ապրելու, աշխատելու համար անվտանգ միջավայրի ապահովմանը:

Ձեր աշխատանքով դուք նաև ապացուցեցիք, որ Արտակարգ իրավիճակների աշխատողի կոչումը կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով արտակարգ իրավիճակներում անձնական զոհողության գնով իսկ պաշտպանել մեր բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Ժամանակակից պայմաններում փոխվել են նաև ձեր աշխատանքի նկատմամբ պահանջները, որը նշանակում է անընդհատ կատարելագործում, մասնագիտական գիտելիքների ձեռքբերում, տեխնիկական նոր զինվածություն: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, շարունակելով ուշադրության կենտրոնում պահել ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման խնդիրները, հետևողական քայլեր կիրականացնի նոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախագահն՝ ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթելով երջանկություն, բարեկեցություն և անվտանգ ծառայություն:

Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար նախագահ Խաչատուրյանն ԱԻՆ մի խումբ աշխատողների պարգևատրել է պետական պարգևներով:

Պարգևատրման արարողությունից հետո, Հանրապետության նախագահը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին:

Նախագահն ու վարչապետն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ ծանոթացել են նաև շարահրապարակում ներկայացված նախարարության տարբեր ստորաբաժանումների գործունեությանն ու հնարավորություններին:

Հայերեն Español Français

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ