Հասարակական

Կորոնավիրուսի ցուցանիշները կայուն աճում են. թիրախում են մինչև 2 տարեկան երեխաններն ու 60-ից բարձր անձինք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային ցուցանիշներն, օգոստոսի սկզբից սկսած, կայուն աճում են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ վերջին 14 օրվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, գրանցվել է մոտ 23 տոկոս աճ: Ավելի վաղ այդ աճն ընդամենը 10-12 տոկոս էր:

«Սա իրական պատկերը չէ, բոլորը չեն թեստավորվում: Այս պատկերը միայն թեստավորված բնակչության շրջանում է: Իրականում, վարակվածների թիվն ավելին է: Կորոնավիրուսային վարակի աճ գրանցվել է հանրապետության ամբողջ տարածքում, բոլոր տարիքային խմբերում: Առավել նկատելի աճ գրանցվել է մինչև 2 տարեկան երեխաների մոտ և 60-ից բարձր տարիքային խմբում»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության աճի վրա իր ազդեցությունը թողել է զբոսաշրջային ակտիվությունը: Մարդկանց շարժը մեծացել է, շփումներն ընդլայնվել են, ինչն էլ իր ազդեցությունն է թողել համավարակի տեմպի վրա: Առաջիկայում կրկին ցուցանիշների աճ է սպասվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումնական տարին մեկնարկել է, դասավանդողները, ուսանողները, աշակերտներն ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում: Մասնագետի կարծիքով՝ սեպտեմբերի 15-ից հետո կխոսվի վարակվածների ավելի մեծ թվերի մասին:

Վարակվածների թվին զուգահեռ՝ հիվանդանոցներում ավելանում է նաև մահճակալային ծանրաբեռնվածությունը: Չնայած դրան՝ Գայանե Սահակյանը նկատեց, որ հիվանդությունը կլինիկաներում ծանր ընթացք չի ունենում:

«Հիմնականում մարդիկ հիվանդությունը ոտքի վրա են տանում: Այսինքն՝ առավել թեթև ընթացք է լինում: Դա նաև պատվաստումների արդյունք է: Քաղաքացիների մի մասը ձևավորված իմունային շերտ ունի»,-ասաց Գայանե Սահակյանն՝ ընդգծելով, որ հանրապետությունում ներկայում հիմնականում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն է տարածված:

Հայերեն English Français Русский

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լուծում չի լինի, մինչև ինքը չհանդիպի Պուտինի հետ

Կառուցելով երազանքների երկիրը. Լոռիում մեկնարկեց Silicon Mountains 2025-ը՝ համախմբելով ՏՏ ոլորտի առաջատարներին

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն Անթալիայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռյուտե

Փարիզում բացվել է մտավորական և բանաստեղծ Արշակ Չոպանյանին նվիրված հուշատախտակ

Կենսաբազմազանությունը կարևորագույն ոլորտներից է, որի կորուստներն անմիջական ու մեծ ռիսկեր են պարունակում հենց հանքարդյունաբերության համար․ Ստեփանյան

Պուտինը չի պլանավորում առաջիկա օրերին այցելել Ստամբուլ․ Պեսկով

Հայրենական մեծ պատերազմում Գեղամավան գյուղն ունեցել է 329 մասնակից, որից՝ 164 զոհված ու անհետ կորած

Մոսկովյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են «ԵՄ Կայուն էներգիայի օրերին» նվիրված միջոցառումները

Հնդկաստանի պաշտպանության նախարարը ԱԷՄԳ-ին կոչ է արել վերահսկողության տակ վերցնել Պակիստանի միջուկային զինանոցը