Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. Արցախի ՊԲ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. Արցախի ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից հերքել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է. «Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 2-ին երեք անգամ գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում