Հասարակական

Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի մարմանը մասնակցում են նաև ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար

1 րոպեի ընթերցում

Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի մարմանը մասնակցում են նաև ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 31-ին ժամը 13։25-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների տարածած հաղորդագրությունից, արդեն 3 օր է՝ տեղի են ունենում հրդեհաշիջման աշխատանքներ: Սեպտեմբերի 2-ին այդ աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։

Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում