Պաշտոնական

Մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները հուսալի հենք են միջպետական գործակցության ընդլայնման համար. Փաշինյանը՝ Ուզբեկստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները հուսալի հենք են միջպետական գործակցության ընդլայնման համար. Փաշինյանը՝ Ուզբեկստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ՝ Անկախության օրվա առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուզբեկստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունը զարգացնելու Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի ավանդական հարաբերությունները հուսալի հենք են հայ-ուզբեկական միջպետական գործակցության հետագա ընդլայնման համար։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն նախագահ, քաջառողջություն ու հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում