STARMUS

Հայաստանն ունի ֆանտաստիկ մաքուր և աստղազարդ երկինք.STARMUS VI փառատոնին ընդառաջ մեկնարկել է Աստղալուսանկարչության դպրոցը

6 րոպեի ընթերցում

Հայաստանն ունի ֆանտաստիկ մաքուր և աստղազարդ երկինք.STARMUS VI փառատոնին ընդառաջ մեկնարկել է Աստղալուսանկարչության դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STARMUS VI փառատոնին ընդառաջ մեկնարկած Աստղալուսանկարչության դպրոցը համաշխարհային ճանաչում ունեցող աստղալուսանկարիչների միջոցով մասնակիցների առջև կբացի աստղերի հետ աշխատելու նուրբ արվեստի գաղտնիքներ, գործնական հմտություններ և գիտելիքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝օգոստոսի 31-ին Աղվերանում մեկնարկած դպրոցի առաջին օրը Astronomy ամսագրի խմբագիր Մայքլ Բակիչը հանդես եկավ «Ինչ է ուզում “Astronomy” ամսագիրը» դասախոսությամբ՝ ներկայացնելով, թե ինչ խնդիր է լուծում պարբերականը, ինչ թեմաների է անդրադառնում և ինչպես կարելի է մատուցել տիեզերականն ու երկնայինը մեկ լուսանկարում։

«Մի բան կա, որ մենք շատ ենք սիրում անել՝ աշխարհի բոլոր կետերից արված լուսանկարների հավաքումն ու հրապարակումն է։ Որպեսզի այլ մարդիկ ևս տեսնեն այդ գեղեցկությունը ու սովորեն՝ ինչպես անել դա։ Ահա թե ինչու ենք մենք այստեղ։ Ամսագրում կա գիտական բաժին, որտեղ մասնագետները ներկայացնում են տիեզերքում արված վերջին բացահայտումները։ Մենք նաև պատմական աստղագիտության հրապարակումներ ենք անում։ Իսկ Հայաստանն ուղղակի լի է աստղագիտական իրադարձություններով, դա պարզապես հրաշալի է։ Ես միայն մեկ օր է, ինչ այստեղ եմ ու արդեն իսկ սիրահարվել եմ Հայաստանին։ Այստեղ պարզապես աննկարագրելի գեղեցիկ է»,- ասաց նա։

Մայքլ Բակիչը նշեց, որ ամսագրի մյուս հատվածն առավելապես նախատեսված է սկսնակ աստղագետների համար։ «Այստեղ դասընթացին ես սովորեցնելու եմ, թե տեխնիկային տիրապետելուց հետո ինչ է պետք լինելու աստղագիտական ամսագրին և ինչպես է պետք լուսանկարել ամսագրի համար: Ինչ վերաբերում է ազգությամբ հայ լուսանկարիչների հետ գործակցությանը՝ ազգությամբ հայ Օշին Զաքարյանն ամսագրի համար լուսանկարներ է հատկացրել գրեթե 40 տարի շարունակ։ Այնպես որ, մենք մեծ կապ ունենք Հայաստանի հետ»,- ընդգծեց Մայքլ Բակիչը։

Հայազգի աստղալուսանկարիչ Օշին Զաքարյանը ներկայացրեց թվային հայելային ֆոտոխցիկով (DSLR) աստղալուսանկարչության հիմունքները։ Նա նշեց, որ միջոցառման բոլոր երեք օրերին՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը, գիշերային ժամերին նախատեսված են գործնական պարապմունքներ բարձրադիր տեղանքներում՝ թիրախում ունենալով աստղազարդ երկինքն ու հայկական բնաշխարհը։

«Աստղալուսանկարչության դպրոցը երկինքը լուսանկարելու եզակի միջոցառում է՝ նախատեսված նրանց համար, ովքեր սեփական տեխնիկայով Երկրի ամենամութ գիշերային պատկերներով երկնքի խորքը մուտք գործելու ցանկություն ունեն։ Աստղալուսանկարչությունը երբեմն անվանում են նաև լուսանկարչական աստղագիտություն։ Այն նաև աստղային դիտարկումներ կատարելու մեթոդ է և հետապնդում է երկու նպատակ՝ հետազոտական և գեղարվեստական»,- ասաց նա։

Աստղալուսանկարիչը նշեց, որ նա աստղերը նկարում է գետնի տեսարանների հետ, այսինքն՝ միայն երկինք չի լուսանկարում, աստղերի հետ միասին լուսանկարում է հին եկեղեցիներ, բնություն և տարբեր տեսարժան վայրեր:

Նա ընդգծեց, որ Հայաստանը հրաշալի վայր է աստղերը նկարելու տեսակետից: «Շատ պարզ և ոչ թանկարժեք ապարատների միջոցով էլ շատ հանգիստ կարելի է աստղերը լուսանկարել, մանավանդ Հայաստանի նման մի երկրում, որը ֆանտաստիկ մաքուր երկինք ունի, որտեղ շատ պարզ աստղերը երևում են»,- ասաց աստղալուսանկարիչը:

Անդրադառնալով Հայաստանում աստղեր նկարելու իր սիրելի վայրերին՝ Օշին Զաքարյանը նշեց, որ վերջին անգամ Սևանի վանքերն է նկարել՝ Սևանա լճից: «Հոկտեմբեր ամիսն էր, և շատ ցուրտ էր, բայց հոյակապ ու շատ մաքուր երևում էր Հարդագողի ճանապարհը: Մյուս տեղերը, որ շատ եմ սիրում լուսանկարել, Գառնի տաճարն ու Գեղարդի եկեղեցին է, որտեղ շատ մաքուր ու ջինջ երկինք է»,- եզրափակեց Օշին Զաքարյանը:

Աստղալուսանկարչության դպրոցի երկրորդ օրը մասնակիցները, նախ, ուսումնասիրելու են Մոլորակային պատկերման ներածությունը, ապա սովորելու են, թե ինչպես աշխատել տեղանքում՝ տեղադիրքի ուսումնասիրություն, կոմպոզիցիա և լուսավորություն։

Երրորդ օրը Astronomy ամսագրի խմբագիր Դեյվիդ Այքերը կխոսի այն մասին, թե ինչու է անհրաժեշտ լուսանկարել տարօրինակ և անհասկանալի պատկերները, ինչպես աստղային հետագծերի օգտագործմամբ կարելի է ավելի շատ մանրամասներ ֆիքսել՝ ստանալով ունիկալ ու չկրկնվող պատկերներ։ Հայտնի աստղալուսանկարիչ Քրիստոֆեր Գոն կներկայացնի գիտագործնական դասընթաց իր փորձի վերաբերյալ:

«Աստղագիտությունն այն քիչ գիտություններից է, որտեղ անգամ սկսնակ լուսանկարիչը կարող է մեծ ներդրում ունենալ,- համոզված է Ֆիլիպիններից Հայաստան ժամանած աստղալուսանկարիչ Քրիստոֆեր Գոն։

Նա ընդգծեց, որ վերջին տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մեզ գերազանց լուսանկարներ ստանալու տիեզերքից։ Ըստ նրա՝ գրագետ լուսանկարները շատ կարևոր հետազոտական աղբյուր կարող են դառնալ։

Դասընթացի մասնակից Արևիկ Հակոբյանը Բելգիայից Հայաստան է եկել հատուկ մասնակցելու STARMUS փառատոնին՝ հատկապես աստղալուսանկարչության դասընթացին: Մասնագիտությամբ ոսկերիչ Արևիկը վաղուց է հետաքրքրված աստղագիտությամբ և հույս ունի, որ այս օրերին կստանա այն գիտելիքները, որոնք ժամանակին հնարավորություն չի ունեցել սովորելու:

Դպրոցի մասնակիցներին ցուցադրվելու են նաև գիտահետազոտական աստղադիտակներ, յուրահատուկ տեսախցիկներ և լուսանկարահանման օբյեկտներ, անդրադարձ է կատարվելու նաև Մոլորակային պատկերների ստացման ու մշակման տեխնիկաներին ու մեթոդներին։

Տեղադրություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Արտաքին քաղաքականություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Պատահար

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Հայաստան

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստան

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում