Պաշտոնական

Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են ԱԳ նախարարների մակարդակով շարունակել խաղաղության պայմանագրի նախագծի մշակման բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են ԱԳ նախարարների մակարդակով շարունակել խաղաղության պայմանագրի նախագծի մշակման բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 31ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բրյուսելում, oգոստոսի 31-ին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Ըստ աղբյուրի՝ առաջնորդների ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում