Արցախ

Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների քայլը

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների քայլը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների քայլը, որոնք մերժել են Շուշի այցելելու՝ Ադրբեջանի իշխանությունների հրավերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արթուր Թովմասյանն այդ մասին հայտարարություն է տարածել։

«Իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։ Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։

Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք ու հայտնաբերենք, ոչ ոք չի կարող մեզ ստիպել ապրել իրենց պարտադրված երկրում։

Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։

Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի հովանու ներքո»,- ասված է հայտարարության մեջ։

Օգոստոսի 27-ին Շուշիում կայացած միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները չեն արձագանքել Շուշի այցելելու՝ Ադրբեջանի կառավարության հրավերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում