Արցախ

Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում կանցկացվի քայլերթ և հանրահավաք

1 րոպեի ընթերցում

Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում կանցկացվի քայլերթ և հանրահավաք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունները հայտարարել են սեպտեմբերի 2-ին միջոցառումների կազմակերպման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00-ին Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:

«Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը: Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում