Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվել է ընդհանուր առմամբ 46 կոթող

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է մոնումենտալ արվեստի հուշարձանների տարհանումը Բերձոր, Աղանո և Ներքին Սուս համայնքներից:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ երեք բնակավայրերից դուրս է բերվել մոտ 46 մոնումենտալ արվեստի հուշարձան, ինչպես նաև Բերձորի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը, որոնք տեղափոխվել են նախատեսված վայր:

«Տարհանվել են խաչքարեր, հուշարձաններ, հուշաքարեր, որոնք նվիրված են ազգային հերոսներին, Հայոց ցեղասպանությանը, հիշարժան տարբեր իրադարձությունների»,-մանրամասնեց փոխնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ իրենց տեղերում մնալու դեպքում այդ հուշարձաններն ադրբեջանցիների կողմից կենթարկվեին վանդալիզմի:

«Տեղափոխված կոթողների տեղակայման ուղղությամբ այժմ մի քանի տարբերակներ ենք քննարկում: Համապատասխան առաջարկներ են ներկայացրել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը, Արցախի պետական համալսարանը, անհատներ: Մասնավորապես՝ ՀԱԵ Արցախի թեմի կողմից առաջարկվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի տարածքում համապատասխան պուրակ ստեղծել, որտեղ կտեղադրվեն տարհանված խաչքարերն ու հուշակոթողները: Ներքին Սուսի Հերոսների պուրակի հովանավորն էլ ցանկություն է հայտնել, որպեսզի այն վերականգնվի Ստեփանակերտում կամ Մարտակերտում»,-հավելեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բոլոր տարբերակները կքննարկվեն սեղմ ժամկետներում և խնդրին լուծում կտրվի:

Տարհանված կոթողների թվում առանձնակի արժեք է ներկայացնում նաև Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցուց տեղափոխված խաչքարը, որը թվագրվում է 11-12-րդ դարերով:

Փոխնախարարի խոսքով՝ խաչքարը կտրամադրվի Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանին:

Օգոստոսի սկզբին հայտարարվեց, որ Արցախի Բերձոր քաղաքի և Աղավնո գյուղի բնակիչներին իրենց բնակավայրերը լքելու համար ժամանակ է տրվում մինչև 2022 թ. օգոստոսի 25-ը, քանի որ Ադրբեջանն ավարտել էր Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի իր հատվածի շինարարությունը և միջանցքը նոր երթուղի տեղափոխելու պահանջ էր ներկայացրել:

Օգոստոսի 17-ին«Ազատության»հետ զրույցում Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։

Արցախի Հանրապետության խորհրդարանական 5 խմբակցությունների ղեկավարներն օգոստոսի 23-ինհանդիպել ենՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես հղում կատարելով 2020թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի իրավական կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։

Հայերեն العربية English Español Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի