Արցախ

Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այս պահի դրությամբ տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այս պահի դրությամբ տուժածներ չկան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում գտնվող թթվածնային սարքավորումների արտադրամասում տեղի ունեցած հրդեհից այս պահի դրությամբ տուժածներ չկան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ պատահարից հետո անմիջապես դեպքի վայր է ժամանել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Շտապ օգնության» ծառայությունը:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ հայտնում են, որ օգոստոսի 25-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարրաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում