Արցախ

Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում. պայթել են բարձր ճնշմամբ տարաներ

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում. պայթել են բարձր ճնշմամբ տարաներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտի շինություններից մեկում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:

«Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ_փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում