Հասարակական

Հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի 34 կմ-ի շինաշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ

1 րոպեի ընթերցում

Հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի 34 կմ-ի շինաշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա (կմ 37+545-ից մինչև կմ 71+435) շուրջ 34 կմ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են հիմնադրամից, աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մաս:

Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ-երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։

Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. հոկտեմբերի 6-ը ժամը 16:00 (Երևանի ժամանակով):

Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ այստեղից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում